Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցրտահարությունը վնաս է հասցրել է Արարատի մարզի մի շարք համայնքներին

18.03.2016

 Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Արարատի մարզի մի շարք համայնքներում դիտվել է ցրտահարություն: Ցրտահարության հասցրած վնասները տեղում ճշտելու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարտի 18-ին այցելել է մարզի 22 համայնք: Ռուբիկ Աբրահամյանը շրջել է Դեղձուտ, Մրգավետ, Ջրաշեն, Հնաբերդ, Արևշատ, Արմաշ, Սուրենավան, Դաշտաքար և այլ համայնքների դեղձի, ծիրանի այգիներում և տվյալ համայնքների ղեկավարների ու գյուղացիների հետ ստուգել ցրտահարության հասցրած վնասները:
Մարտի 18-ին շրջաբերական է ուղարկվել համայնքների ղեկավարներին տեղում աշխատանքային խմբեր ստեղծելու, այդ և հետագա օրերին եղանակի անբարենպաստ պայմանների հետևանքով ի հայտ եկած երևույթները գույքագրելու, հնարավորության դեպքում վնասները հաշվարկելու, համապատասխան արձանագրություն կազմելու և մի օրինակը մարզպետարանին տրամադրելու համար:
Թեև ըստ մասնագետների ցրտահարությունից տուժած ծիրաներիների հեկտարների վերաբերյալ առավել ստույգ պատկերացում կարելի է կազմել մեկ շաբաթվա ժամկետից հետո, այնուամենայնիվ արդեն իսկ ակնհայտ է, որ ցրտահարությունը վերոհիշյալ համայնքներին լուրջ վնաս է հասցրել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15