Նորություններ
Ուսումնավարժություն
29.03.2016
Մարտի 29-ին Արարատի մարզային փրկարարական վարչությունը Արտաշատ քաղաքի 2-րդ դպրոցում անցկացրեց հերթական ուսումնավարժությունը:
<<Արարատի մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հանկարծակի հարձակման դեպքում>> թեմայով ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, ԱԻՆ փրկարար ծառայության պետ գնդապետ Մուրադ Մարգարյանի ղեկավարությամբ ողջ կառույցը դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետևողական աշխատանք էր տարել, ինչի շնորհիվ ուսումնավարժությունը տվեց իր ցանկալի արդյունքը:
Տագնապի ազդարարումից հետո երեք րոպեում դպրոցի 1-8 –րդ դասարանցիները՝ ուսուցիչների և դասվարների հետ տարահանվեցին դպրոցից, շարվեցին դպրոցի բակում՝ դիմակներով, ջրով լի շշերով, ծննդյան վկայականներով: Սահմանված ժամանակահատվածում աշակերտները հաշվառման կետում գրանցվելուց, օրապահիկները ստանալուց հետո տեղավորվեցին իրենց համար նախատեսված ապաստարաններում:
Բուժսպասարկմանկետերում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով առաջին բուժօգնությունը ստացած աշակերտների համար վտանգն արդեն անցել էր: Մեծ ճշգրտությամբ կազմակերպված միջոցառումը ծառայեց իր նպատակին: Ուսուցչական կոլեկտիվը՝ տնօրենՆաիրաՆիկողոսյանի գլխավորությամբ ԱԻՆ, մարզային վարչության աշխատողների հետևողական աշխատանք էին տարել այնպես, որ ոչ միայն խուճապ, այլև լարվածություն անգամ չզգացվեց, ոչ միայն աղմուկ, այլև շշուկ չկար: ԱԻՆ մարզային վարչության ծառայության աշխատողներն ուշի –ուշով հետևում էին քաղաքացիների պաշտպանության կազմակերպման յուրաքանչյուր քայլին:
Այս ուսումնավարժությունն ավելի զանգվածային բնույթ կրեց դպրոցի աշակերտների և ծնողների թվով, մարզային, քաղաքային կառույցների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև համապատասխան ծառայությունների մասնակցությամբ:
Ուսումնավարժության արդյունքների նախնական վերլուծությունը կատարվեց 2-րդ դպրոցի ուսուցչանոցում: Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը զեկուցեց հայտարարված տագնապի, ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների պլանների ճշգրտման և այլնի մասին:
Փ/ծ փոխգնդապետ ԱշոտԳրիգորյանը, վերլուծելով միջոցառումն, ասաց, որ այն անցկացվեց խիստ կազմակեպված և ապացուցեց, որ քաղաքացիների պաշտպանությունը միջոցառումից միջոցառում ավելի բարձր մակարդակով է անցկացվում: Մարզային տարահանման հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ ԱշոտՄուրադյանը նույնպես բարձր գնահատեց Արարատի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները, ինչպես նաև 2-րդ դպրոցի կոլեկտիվի բարձր պատրաստականությունը:
Տնօրեն Նաիրա Նիկողոսյանն ասաց, որ դա ոչ միայն իր, այլ ողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է. <<2-րդ դպրոցը ոչ թե մրցակցում, այլ համագործակցում է Արտաշատ քաղաքի 6 դպրոցների հետ, որպեսզի քաղաքացիների պաշտպանության գործում գրանցվի ավելի բարձր առաջընթաց>>:
Արարատի մարզային փրկարարական վարչությունը յուրաքանչյուր միջոցառման ընթացքում դրսևորում է իր բարձր պատրաստականությունը, մասնագիտական խորունկ կարողությունները, ինչպես նաև միջազգային կառույցների փորձը ներդնում է ուսումնավարժությունների ընթացքում: Գնալով կարևորվում է այդ կառույցների դերը, քանի որ մոլորակում տարերային աղետնե րեն, պատերազմներ, իսկ քաղաքացիների պաշտպանությունը նման դեպքերում և ընդհանրապես գերագույն արժեք է:
Ուսումնավարժությունը ֆինանսավորել էր Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: