Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

29.03.2016

Մարտի 29-ին աշխատանքային այցով Արարատի մարզ այցելած բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետարանում ընդունել է մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
Մարզպետարանում կայացած խորհրդակցության սկզբում, որին մասնակցում էին մարզպետարանի և բնապահպանության նախարարության մի շարք պատասխանատուներ ու համայնքների ղեկավարներ, Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանում բնապահպանության նախարարի այցն Արարատի մարզ և հույս հայտնել, որ մի շարք խնդիրների շուրջ համատեղ քննարկումները կարևոր են երկու գերատեսչությունների համար:
Խորհրդակցության ընթացքում հատկապես կարևորվել են Խոսրովի արգելոցին առնչվող մի շարք հիմնախնդիներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել և որոնց լուծումը գնալով հրատապ է դարձել, մասնավորապես Գիլանի տարածքի և հարակից տարածքների կարավիճակի, օգտագործվող արոտավայրերի տարածքների ճշգրտման, հարակից ճանապարհների բարեկարգման և այլ հարցեր:
Այնուհետև անդրադարձ է կատարվել 2015-16 թթ-ին մարզի տարածքում խորքային հորերի կոնսերվացմանը, դրանց հետագա շահագործմանը, դրենաժային համակարգերի մաքրմանն ու մարզի համայնքներում առկա մի շարք բնապահպանական խնդիրներին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ մարզպետի առաջարկությամբ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիների շուրջ պարբերաբար մարզպետին ու բնապահպանության նախարարին կներկայացնի տեղեկատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54