Նորություններ
Տեղի ունեցավ մարզխորհրդի առաջին նիստը
31.03.2016
Մարտի 24-ին կայացավ մարզխորհրդի 2016 թվականի առաջին նիստը, որը վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մարզի համայնքների ղեկավարներից բացի նիստին մասնակցում էին մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ,հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ, լրատվամիջոցներ :
Մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը ներկայացրեց մարզի 2015 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ընթացիկ գործունեությունը,անդրադարձ կատարելով մարզի նախորդ տարվա ընթացքում քաղաքաշինության,գյուղատնտեսության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության և այլ բնագավառներում իրականացված աշխատանքներին:2015 թվականի ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել մարզի առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների և բազմաբնույթ հարցերի լուծման ուղղությամբ:
Մարզպետ Ռ.Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այս տարվա ընթացքում նույնպես կլուծվեն կարևոր շատ հիմնախնդիրներ և կիրականացվեն մի շարք ծրագրեր:
Ռուբիկ Աբրահամյանը նշեց,որ,ընդհանուր առմամբ, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների, բազմաբնույթ հարցերի լուծման ուղղությամբ տարվել են լայնածավալ աշխատանքներ և առաջընթացը ակնհայտ է: Մարզպետն ընդգծեց, որ այս ձեռքբերումները և աշխատանքները հնարավոր է եղել իրականացնել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի մշտական հոգածության, ինչպես նաև բոլոր նախարարությունների, գերատեսչությունների հետ սերտ համագործակցության , մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետևողական և ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում:
Արարատի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, 2016թ. տարեկան աշխատանքային պլանի և ՀՀ Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2015թ. տարեկան աշխատանքային պլանի մոնիտորինգի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էլյանորա Հովհաննիսյանը: ՀՀ Արարատի մարզի 2015-18թթ. զարգացման ծրագրի իրագործման համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում է ավելի քանի 90 մլրդ 211.8 մլն դրամ՝ առանց համայնքների քառամյա ծրագրերի: Ըստ 2015թ. տարեկան աշխատանքային պլանի մոնիտորինգի և գնահատման արդյունքների տարեկան հաշվետվության՝ 2015 թ. ընթացքում իրականացվել են 124 միջոցառումներ՝ փաստացի ֆինանսավորումը կազմել ՝ 19 մլրդ 731.8 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ 10 մլրդ 745 մլն դրամ: 2016թ. ՏԱՊ-ով իրականացվելու է ավելի քան 72 միջոցառում, ֆինանսավորումը կազմում է 56 մլրդ 502 մլն 700.5 հազար դրամ, որից պետական բյուջեի միջոցներով՝ ավելի քանի 23 մլրդ դրամ:
Գարնան գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյանը: Նա նշեց,որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը և հաջորդող օրերին հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանային ռեժիմը զգալի ազդեցություն թողեց նաև մեր մարզի գյուղացիական տնտեսությունների վրա:Հատկապես վնասվեցին ծիրանենու, վաղահաս բալենու և դեղձենու ծառերը: Ցրտահարության հաջորդ օրը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը համապատասխան պատասխանատուների հետ միասին եղել է մարզի շուրջ 28 համայնքներում , տեղում ծանոթացել իրավիճակին, հանդիպել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ ու տվել հանձնարարականներ: Հարցը բոլոր պատասխանատուների ուշադրության կենտրոնում Է և կորուստների ազդեցությունը մեղմելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվում:
Հ.Տերտերյանը տեղեկացրեց, որ ՋՕԸ-ները ամբողջովին ավարտել են ջրամատակարարման գարնան նախապատրաստական աշխատանքները, մաքրվել են ջրատարներ՝ 1101.0 կմ, նորոգվել ջրատարներ՝ 53.1 կմ, խորքային հորեր՝ 56 հատ, պոմպակայաններ՝ 30 հատ:
Վարչության պետը հավելեց, որ պետության կողմից մատչելի գներով արդեն մարզ է ներկրվել 1500 տ ազոտական պարարտանյութ, 17.9 տ ֆոսֆորական պարարտանյութ, 7.6 տ կալիումական պարարտանյութ և 29400 լիտր դիզելային վառելանյութ,ինչը ցածր ինքնարժեքով բարձր որակով բերք ստանալու երաշխիք է և համայնքների ղեկավարներին առաջարկեց արագացնել գումարների հավաքագրումը:՛՛Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայության կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ը այս պահի դրությամբ իրականացնում է պատվաստումներ : Համայնքների ղեկավարներին առաջարկվեց աջակցել այդ աշխատանքներին և համաճարակներ նկատվելու դեպքում տեղեկացնել :
Մարզի համայնքների 2015 թվականի տարեկան բյուջեների կատարման և համայնքների 2016 թվականի բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2015 թվականի նկատմամբ ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ.Եղիազարյանը:
Նիստի ընթացքում հնչեցին հարցեր և առաջարկություններ համայնքների ղեկավարների կողմից, արվեցին հայտարարություններ, մարզպետի կողմից տրվեցին հանձնարարականներ: Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Ռ. Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար և հորդորեց համայնքների ղեկավարներին ու պատասխանատու պաշտոնյաներին շարունակել իրականացնել փոխգործակցված աշխատանք՝ ուշադրության կենտրոնում պահելով մարզի ազգաբնակչության շահերը: