Նորություններ
Հայրապետ Բաբայանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
01.04.2016

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016 թվականի մարտի 31 N 227- Ա որոշմամբ Հայրապետ Բաբայանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Արարատի մարզպետի նորանշանակ տեղակալ Հայրապետ Բաբայանին:
Շնորհավորելով Հայրապետ Բաբայանին, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նոր աշխատանքում և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի:
Հայրապետ Բաբայանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և հավաստիացրեց, որ աշխատանքով կարդարացնի իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը: