Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրապետ Բաբայանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

01.04.2016

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016 թվականի մարտի 31 N 227- Ա   որոշմամբ Հայրապետ Բաբայանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Արարատի մարզպետի նորանշանակ տեղակալ Հայրապետ Բաբայանին:
Շնորհավորելով Հայրապետ Բաբայանին, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նոր աշխատանքում և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի:
Հայրապետ Բաբայանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և հավաստիացրեց, որ աշխատանքով կարդարացնի իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46