Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգնություն սահմանը պահող զինվորրին ու Արցախին

07.04.2016

Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը, Հայաստանի տարբեր համայնքները, հասարակական կազմակերպություններն ու անհատները մեկ բռունցք դարձած  թիկունքից սատարում են սահմանում կանգնած հայ զինվորին: Ստեփանակերտ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերն այնուհետև տեղաբաշխվում են ըստ անհրաժեշտության:
Արարատի մարզի տարբեր համայնքների համայնքապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, կազմակերպությունների ու անհատների կողմից սահմանը պահող հայ զինվորին ու Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության համակարգումն իրականացնում է Արարատի մարզպետարանը:
Զինվորի կողքին կանգնելու և աջակցելու անխախտ համոզմամբ արդեն  երկրորդ օրը շարունակվող ծանրոցների հավաքագրումը դեռևս ընթացքի մէջ է, իսկ որոշ համայնքներ էլ դրանք Ստեփանակերտ են ուղարկել օրեր առաջ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը անձամբ հետևում է ծանրոցների հավաքագրման գործընթացին: Մարզի ղեկավարը շեշտել է , որ այս կերպ նաև զինվորի կողքին կանգնելու նախաձեռնությունը խրախուսելի է ու մարտական ոգին բարձրացնող.
- Ամեն պահ մենք պետք է լինենք զինվորի կողքին կանգնած: Առաջնագծում կանգնած զինվորը պետք է համոզված լինի, որ նյութապես և հոգեպես ամուր կանգնած է հայոց հողի վրա: Հույս ունեմ, որ շուտով կհաստատվի խաղաղություն՝ ի շահ հայ զինվորի ու հայ ծնողի :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46