Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մենք քեզ հետ ենք, հայոց բանակ

11.04.2016

 Ապրիլի 2-ից սկսած Արարատի մարզը պարբերաբար օգնություն է ուղարկում հայոց բանակին: Ապրիլի 9-ին դարձյալ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպված օգնությունն ավելի լայնածավալ էր ու ներկայացուցչական: Մարզի 97 համայնքները, 112 դպրոցները, տնօրենները, մանկավարժները կամավորներին ուղարկեցին հերթական օգնությունը: Դա ավելին էր, քան օգնությունը.
Մշակույթի շենքը վերածվել էր սննդամթերքի, հագուստի մի լայնածավալ հրապարակի: Բեռնափոխադրումը, որ իրականացվում էր սառնարան-մեքենաներով, ղեկավարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Օգնությանը մասնակցում էին նաև մարզի բոլոր ձեռներեցները, հզոր արտադրողները՝ իրենց պահածոներով, մուրաբաներով, տոմատի մածուկներով, հյութերով: Դպրոցականները չէին մոռացել իրենց հերթական մաղթանքներն ու մակագրություններն ուղարկել հայ զինվորին՝ «Թիկունքդ ամուր, հայ զինվոր», «Թշնամին թող չտեսնի քո թիկունքը, իմ հարազատ», «Մեր լուսաբացը խաղաղ է բացվում քեզանով, մի մոռացիր, հայ զինվոր», «Դու պաշտպանում ես ինձ նման հազարավոր հայ մանուկների >> և այլն:
Օգնությունն իր մեջ ներառում էր նաև հազարավոր գուլպաներ, մայկաներ, անձեռոցիկներ, ձկան պահածո, ծխախոտ, սուրճ, թեյ, խտացրած կաթ, մակարոն, վերմիշել, հյութ, հիգիենիկ պարագաներ և այլն:
Օգնությունը տեղ հասցրին աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը:
Շարունակվում է օգնությունն Արարատի մարզում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46