Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գլենդելում ապրող արտաշատցիները՝ Արցախին

14.04.2016

Ապրիլի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչ Հենրիկ Հովհաննիսյանին: Հենրիկ Հովհաննիսյանը Հայաստան է եկել՝ իր հետ բերելով <<Թիկունքից Արցախին օգնելու>> նախաձեռնության շրջանակներում 45 անձանց կողմից իրականացրած հանգանակության հասույթը: Մասնակիցներն Արտաշատ քաղաքի և Արտաշատի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք այժմ ապրում են ԱՄՆ-ում:
Հանդես գալով հանգանակությանը մասնակցած 45 անձանց անունից՝ Հենրիկ Հովհաննիսյանը կարևորել է հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում յուրաքանչյուր հայի մասնակից լինելն ու ասել, որ, Աստված մի արասցե, որևէ դժվարության դեպքում իրենք կրկին պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանգանակության մասնակիցներին և անդրադարձել ամբողջ հայությանը համախմբած այս նախաձեռնությանը.
- Վերջին օրերին ամբողջ հայությունը դարձավ մեկ բռունցք: Տեսնելով մարտի դաշտում հայ զինվորի դրսևորած անկոտրում կամքն ու խիզախությունը՝ մենք ևս մեր բարոյահոգեբանական ու ֆինանսական օժանդակությամբ պետք է քաջալերենք նրան և ամեն րոպե կանգնած լինենք սահմանների պաշտպանի կողքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46