Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխարհասփյուռ հայությունը հայ զինվորի կողքին է

20.04.2016


Աշխարհասփյուռ հայությունը ապրիլյան պատերազմական օրերից հետո ապացուցեց, որ անգամ հայրենիքից հեռու շարունակում է ցավել հայի համար և կանգնել մայր հայրենիքի ու հայրենյաց սահմանների պաշտպանի կողքին:
Օրերս հայրենասիրական  նախաձեռնությամբ են հանդես եկել  Աստանայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ: Ռոբերտ Մելիքյանի և Սոֆի Չիչոյանի գլխավորությամբ՝ Աստանան ներկայացնող մի խումբ հայեր օգնության ձեռք են մեկնել ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով զոհված արարատցի զինծառայողների ընտանիքներին՝ ցուցաբերելով այդ ընտանիքներին դրամական օգնություն:
Ապրիլի 20–ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է  Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Ողջունելով վերոհիշյալ նախաձեռնությունը՝ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն ու ամրապնդումը բոլոր բնագավառներում, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին միշտ հայրենիքի կողքին կանգած ու հայրենիքի հետ հոգևոր կապի մեջ տեսնելու կենսական երևույթը։
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչները  կարևորել են հայրենիքին ու հայ զինվորի ընտանիքին այս կերպ աջակից լինելու ծրագրերը   և ասել, որ իրենք շնորհակալ են այդ ընտանիքներին հայրենասեր, քաջ ու նվիրված զավակներ դաստիարակելու համար:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36