Նորություններ
Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին
22.04.2016

Ապրիլի 22-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այցելել են Արարատի մարզի 8 զոհված զինծառայողների ընտանիքներ, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհված զինծառայողների հարազատներին՝ ցուցաբերելով նաև դրամական օգնություն։
- Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված մեր տղաների կորուստը անդառնալի է, իսկ նրանց գործը ՝ անմահ ու հպարտանալի։Հաստատապես իմացեք, որ ցանկացած հարցում մարզի ղեկավարությունը կանգնած է ձեր կողքին,կիսում է ձեր վիշտն ու շնորհակալ է քաջ և հայրենասեր զավակներ ու քաղաքացիներ դաստիարակելու համար