Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրվաշ միջոցառումներ Արարատի մարզում

24.04.2016

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Արարատի մարզում մեկնարկել է Այնթապ համայնքում։ Ապրիլի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Այնթապ և Խարբերդ համայնքներում կազմակերպված ցերեկույթներին և ծաղկեպսակներ դրել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին։ Ապրելու և արարելու գաղափարախոսությամբ լեցուն միջոցառումների ընթացքում այնթապցի ու խարբերդցի դպրոցականները ներկայացրել են հայ ժողովրդի անցած պատմական ուղին, անդրադարձել հայի մարդասեր ու պայքարող տեսակին և շեշտել հայի՝ ապրող և ստեղծագործ էությունը։
Արտաշատ քաղաքում խորհրդանշական այս օրը կայացել է ոգեկոչման միջոցառումների եզրակետը հանդիսացող գլխավոր երթը, որը մեկնարկել է Արտաշատի կենտրոնական հրապարակից։
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Թաթուլ Գասպարյանը աղոթք է բարձրացրել առ Աստված և իր խոնարհումն արտահայտել սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։ Հոգևոր հովիվն իր խոսքում շեշտել է, որ մեկտեղվելու, մեկ բռունցք դառնալու և Աստծուն ապավինելու դեպքում միայն հայ ժողովուրդը կլինի անհաղթ ու աննկուն։
Հոգևոր հովվի քարոզից հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզային գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներն ու քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել Զորավար Ադրանիկի հուշարձանին։
Այնուհետև ներկաները սգո երթ են կազմակերպել դեպի Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ էլ մատուցվել է պատարագ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15