Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

26.04.2016

Դեռևս վաղ գարնանը մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքները նոր թափ են ստացել ապրիլ ամսին։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կենսագործման ընթացքին անձամբ հետևելու և առկա խնդիրները տեղում ուսումնասիրելու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին այցելել է մի շարք համայնքներ։
Էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման հետևանքով մի քանի պոմպակայաններում առաջացած աշխատանքների խափանումը վերացնելու հարցը բարձրացրած հողօգտագործողների ու համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ռուբիկ Աբրահամյանը շեշտել է, որ հարկ եղած դեպքում ջրամատակարարները պետք է աշխատեն շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով, որպեսզի հողօգտագործողը չկանգնի ոռոգման խնդրի առջև։
Հարցին տեղում լուծում տալուց հետո մարզպետ Աբրահամյանն այցի շրջանակներում եղել է Քաղցրաշեն 1 և Քաղցրաշեն 2 պոմպակայաններում, ինչպես նաև Ոստան, Ջրաշեն, Հնաբերդ, Նարեկ Աբովյան համայնքներում, անձամբ հետևել ոռոգման ջրի բաշխման աշխատանքներին՝ հանձնարարելով սեղմ ժամկետում իրականացնել ոռոգման ջրի համակարգերի որակյալ վերանորոգում և գյուղացուն ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ։
Նարեկ համայնքում Ռուբիկ Աբրահամյանը հետևել է հեղեղատարի վերանորոգման աշխատանքներին։ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի առաջարկությամբ և ՀՀ կառավարության կողմից հատկացրած գումարի շնորհիվ՝ այս օրերին կատարվում են Նարեկի ու շրջակա համայնքների համար լուրջ վտանգ հանդիսացող հեղեղատարի շինարարական-վերականգնողական աշխատանքեր։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նարեկցիների հետ զրույցում ասել է, որ հետևողական է լինելու նրանց կողմից բարձրացված հարցերին և հավաստիացրել, որ Արարատի մարզպետարանն անում է ամեն ինչ, որպեսզի բուռն աշխատանքներով սկսված գյուղատնտեսական տարին շարունակվի նույն տեմպով։
Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ այս շաբաթվա վերջում մարզպետարանում կկայանա խորհրդակցություն՝ ոռոգման խնդիրների հետ կապված։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36