Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Տաշիր>> հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը

04.05.2016

<<Տաշիր>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ դրամական օգնություն է հատկացվելու ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին:
Այս ծրագրի շրջանակներում մայիսի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանին:
Արտակ Ճաղարյանը Ռուբիկ Աբրահամյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացված բարեգործական այս ծրագրի դրույթներն ու ասել, որ այն առավել աչքի է ընկնում իր բարոյական կողմով, քանզի յուրաքանչյուրս պետք է կանգնած լինենք զոհված զինծառայողների ընտանիքների կողքին՝ նախ և առաջ հոգեպես սփոփելով նրանց:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը <<Տաշիր>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում կարևորել է այսօրինակ նախաձեռնություններն ու ասել, որ հերոսածին ընտանիքներն, իսկապես, առաջին հերթին բարոյական աջակցության կարիք ունեն.
- Մեր պարտքն է լինել զոհված զինծառայողների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց ցանկացած հարցում և ամեն պահ,- հավելել է Ռուբիկ Աբրահամյանը:
Հանդիպման ավարտից հետո <<Տաշիր>> հիմնադրամի ու Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են զոհված զինծառայողների ընտանիքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36