Նորություններ
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր
07.05.2016
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ միասին մայիսի 6-ին այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր:
Ռուբիկ Աբրահամյանը սկզբում ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների պայմաններին և խնդիրներին , զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Մարզպետը շնորհավորել զինծառայողներին գալիք տոնի կապակցությամբ , մաղթել խաղաղ ու անփորձանք ծառայություն , ուժ և համբերություն:
Այնուհետև մարզի ղեկավարը հանդիպել է Երասխի բնակիչներին, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ռուբիկ Աբրահամյանը նշել է, որ իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել ,ինչի արդյունքում բավականին բարելավվել են սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները , ժամանակի ընթացքում կլուծվեն նաև այլ խնդիրներ ու հարցեր:
Երասխի բնակիչները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց հիմնական հուզող հարցը ոռոգման ջրի խնդիրն է: Հարցը քննարկելուց հետո Ռուբիկ Աբրահամյանը տեղում տվել է հանձնարականներ՝ խնդիրներն արագ կարգավորելու ուղղությամբ: