Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
08.05.2016
Հարգելի հայրենակիցներ
Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը:
Քաջ և հայրենասեր ժողովրդի հաղթանակների ամիս է մայիսը, մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է Մայիսի 9-ը: Ամեն տարի այս հրաշալի օրը ազգին բնորոշ համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով մենք տոնում ենք այն հաղթանակները, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր վճռորոշ հաջողություններն ու նվաճումները:
Մեզ պարտադրված պատերազմներում շարունակում ենք ապացուցել, որ պատրաստ ենք ցանկացած պահի պաշտպանելու մեր արժեքները և կռվել մեր ժողովրդի ազատության, անկախության, ապրելու և խաղաղ կյանքի իրավունքի համար:
Մեծ Հայրենականի, Արցախյան ազատամարտի և այսօր էլ մեր Հայրենիքի և Արցախի խաղաղ անդորրը խաթարած վճռորոշ մարտերում քաջորդիների հանդես բերած մեծ ու նվիրական սխրանքը շարունակում է կերտել մեր ժողովրդի հերոսական պատմությունը:
Հավերժ փա՛ռք ու հիշատակ հանուն ազգի նահատակված հերոսներին, փա՛ռք ու պատիվ մարտնչած ու մեր սահմաններն անառիկ պահող հայորդիներին:
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, երկրապահներին, ազատամարտիկներին, հայ զինվորներին ու սպաներին, սահմանին կանգնած մեր մարտիկներին և մեզ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, բարօրություն և միայն խաղության պայմաններում նվաճված հաղթանակներ:
Հարգանքով` Ռուբիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ