Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

08.05.2016

Հարգելի հայրենակիցներ

Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը:

Քաջ և հայրենասեր ժողովրդի հաղթանակների ամիս է մայիսը, մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է Մայիսի 9-ը: Ամեն տարի այս հրաշալի օրը ազգին բնորոշ համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով մենք տոնում ենք այն հաղթանակները, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր վճռորոշ հաջողություններն ու նվաճումները:

Մեզ պարտադրված պատերազմներում շարունակում ենք ապացուցել, որ պատրաստ ենք ցանկացած պահի պաշտպանելու մեր արժեքները և կռվել մեր ժողովրդի ազատության, անկախության, ապրելու և խաղաղ կյանքի իրավունքի համար:

Մեծ Հայրենականի, Արցախյան ազատամարտի և այսօր էլ մեր Հայրենիքի և Արցախի խաղաղ անդորրը խաթարած վճռորոշ մարտերում քաջորդիների հանդես բերած մեծ ու նվիրական սխրանքը շարունակում է կերտել մեր ժողովրդի հերոսական պատմությունը:

Հավերժ փա՛ռք ու հիշատակ հանուն ազգի նահատակված հերոսներին, փա՛ռք ու պատիվ մարտնչած ու մեր սահմաններն անառիկ պահող հայորդիներին:

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, երկրապահներին, ազատամարտիկներին, հայ զինվորներին ու սպաներին, սահմանին կանգնած մեր մարտիկներին և մեզ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, բարօրություն  և  միայն խաղության պայմաններում նվաճված հաղթանակներ:


Հարգանքով` Ռուբիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:48:06