Նորություններ
Հաղթանակի և խաղաղության տոնը Արտաշատում
10.05.2016
Մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հաղթանակի օրը:
Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, մարզպետարանի , քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, կրթական,մշակութային և առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի, Արտաշատի կապի ուսումնական զորամասի և ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների մարզային ծառայության,Արտաշատի զինկոմիսարիատի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորականներ , հարյուրավոր արտաշատցիներ և մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներ:
Փողային նվագախմբի ուղեկցությամբ մարզպետարանին կից հրապարակից տոնական երթի մասնակիցները ուղևորվեցին դեպի Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին կից նոր բարեկարգված պուրակ:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ելույթում շնորհավորելով ներկաներին, իր խոնարհումն ու հարգանքն արտահայտեց Մեծ Հայրենականի վետերաններին և արցախյան ազատամարտիկներին, ինչպես նաև այդ պատերազմներում ընկած նահատակներին:
Ելույթներով հանդես եկան նաև ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի հրամանատար Նիկոլայ Նիկիտինը,Արտաշատի վետերանների միության նախագահ,Հայրենական պատերազմի վետերան Հուսիկ Փանոսյանը:Հուշահամալիրում տեղի ունեցան խոնարհման և պսակադրության արարողություններ,հոգևոր հայրերի կողմից մատուցվեցին աղոթքի կարգեր:Միջոցառման ավարտին ցուցադրական ելույթով հանդես եկան ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զինվորները: