Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Ազատի ջրամբարում

18.05.2016

Մայիսի 18-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հերթական այցով եղել է Ազատի ջրամբարում։ Այցի ընթացքում Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը, համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներ։ Այցի նպատակն է եղել ջրամբարի ենթակառուցվածքների և այնտեղից դուրս եկող ջրային հոսքերի կառավարման ուսումնասիրությունն ու ճշգրտումը շրջակա համայնքները հեղեղումներից զերծ պահելու համար։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցի պահին ջրամբարից Ազատ գետ էր լցվում վայրկյանում 20-22 խ/մ ջուր՝ առաջիկա օրերին խոստանալով գրանցել ջրային հոսքի ավելացում։ Ի դեպ, ջրամբարում ջրի առատության նման ցուցանիշ չէր արձանագրվել վերջին տարիների ընթացքում։
Այցի ավարտին Արարատի մարզպետը ջրամբարի շրջակա 14 համայնքների ղեկավարների ու մարզային համապատասխան կառույցների ղեկավարների հետ համատեղ քննարկման արդյունքում տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքների օպտիմալ կազմակերպման ուղղությամբ։ Ինչպես նաև մարզի ղեկավարը Արարատի ՄՓՎ պետին հանձնարարել է շուրջօրյա մոնիտորինգ իրականացնել ջրամբարի շրջակայքում և հարակից տարածքներում՝ պարբերական հաճախականությամբ տեղեկացնելով հնարավոր ռիսկերի մասին։
Ավելացնենք, որ մինչ այդ մարզպետարանում կայացել էր խորհրդակցություն, որին մասնակցել են Ազատի ջրամբարի շրջակա 14 համայնքների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարներն իրազեկվել են իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև շրջաբերականներ են ուղարկվել նույն այդ համայնքներ։ Ըստ շրջաբերականների՝ համայնքների ղեկավարներին հանձնարարվել է բնակիչներին ծանուցել զերծ մնալ Ազատ գետի մոտ անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելուց, քանի որ այն կարող է հանգեցնել վտանգավոր իրավիճակների։ Բացի այդ, հրահանգ է տրվել այդ գոտում տեղադրել համապատասխան գրությամբ ցուցանակներ հնարավոր արտակարգ իրավիճակները կանխելու համար։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15