Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմինար-քննարկում սոցիալական ոլորտի իրավական ակտերի վերաբերյալ

20.05.2016

Արարատի մարզպետարանում տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման և դրա շրջանակում համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքներին մեթոդական և գործնական աջակցություն տրամադրելու նպատակով անցկացվեց աշխատանքային սեմինար-քննարկում,որը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ԱՄՆ ՄԶԾ /USAID/ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի /PRIP/ շրջանակներում: Դասընթացի կազմակերպման և անցկացման աշխատանքները  համակարգվել էին Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի կողմից՝ բաժնի պետ Գեղամ Միրզոյանի գլխավորությամբ:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ՀՀ  Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների,ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատողները, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների և զբաղվածության տարածքային կենտրոնների պետերը, մարզի կրթական և առողջապահական հաստատությունների, ոստիկանության և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մասնակիցներին ողջունեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Ավագյանը ներկայացրեցին մի շարք կարևոր իրավական ակտեր, որոնք առնչվում են տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևին, տարածքային մակարդակում սոցիալական համաձայնագրի ընդունման ընթացակարգին և տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելուն:
Դասընթացավարները հանգամանորեն անդրադարձան իրավական ակտերով սահմանված դրույթներին, դրանց կարևորագույն սկզբունքներին, միջգերատեսչական համագործակցությանը վերաբերող գործառույթներին: Ներկայացված հարցերի շուրջ ծավալված քննարկման ժամանակ մասնագետների կողմից տրվեցին հարցերի պատասխաններ, պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15