Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.05.2016

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։
Մայիսը հայ ժողովրդի համար հանդիսանում է հաղթանակների ամիս։
1918թ․ մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունն ու ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որն իրավամբ համարվում է հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերից մեկը:
Այս տոնն ապացուցել է աշխարհին, որ հայը կա և  կլինի իր մշտական վճռականությամբ ու հայրենի պետականության հանդեպ ունեցած մեծագույն պատկառանքով:
Առաջ տանելով իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները՝ հայ ժողովուրդը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության  և ժողովրդավարության սկզբունքների վրա։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համար այս մեծ տոնի առթիվ։ Մաղթում եմ ամուր հավատ ու եռանդուն աշխատանք՝ շարունակելու մայիսի 28-ով նշանավորվող ազգային վերածննդի ուղին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54