Նորություններ
Նվիրված անկախության օրվան և նահատակների հիշատակին
30.05.2016
Մայիսի 28-ին Լանջազատի Ռոբերտ Հակոբջանյանի անվան մարզադպրոցում հուշամրցաշար էր` 6 թիմերի՝ ԼՂՀ, Արմավիրի,Չարբախի Մոնումենտի և Զեյթունի մարզական ակումբների և Լանջազատի թիմերի մասնակցությամբ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզադպրոց ՀՈԱԿ՝ ծանոթանալու սաների մարզական վիճակին և սպորտային կառույցի պայմաններին, ինչպես նաև մասնակցելու տոնական օրվա միջոցառմանը:
Նախկին ձյուդոյիստ, համայնքապետ Հրայր Հակոբջանյանն ուղեկցելով հյուրերին, ասաց, որ ՀՍՆՀ-ի միջոցներով կառուցված 450 ք/մ տարածքով մարզադպրոցն ունի ձյուդոյի և բռնցքամարտի խմբեր, որոնք պարապում են ողջ շաբաթվա ընթացքում: Պարապմունքները շարունակվում են նաև ձմռանը` մշտական ջեռուցման շնորհիվ: Նա նշեց նաև, որ մարզադպրոցի սաներն արդեն գրանցել են սպորտային առաջին հաջողությունները: Ազատ ոճի ըմբշամարտիկ, բրոնզե մեդալակիր, ՀՀ միջազգային մրցաշարերի կրկնակի բրոնզե մեդալակիր Կոլյա Հարությունյանը պատրաստվում է նոր մրցաշարերի:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորեց սպորտային կառույցի գործունեությունը ոչ միայն Լանջազատի և նրա շրջակա համայնքների երիտասարդության ժամանցը կազմակերպելու, այլև առողջ, ուժեղ սերունդ կրթելու տեսանկյունից:
Շրջայցից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա գտնվեց հուշամրցաշարին: