Նորություններ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.06.2016

Սիրելի՛ երեխաներ
Սրտանց շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Հունիսի 1-ը առանձնահատուկ ջերմությամբ է լցնում բոլորիս սրտերը, իմաստավորում մեր առօրյան:
Մատաղ սերնդի կրթության, առողջության հարցերը գտնվում են պետական հոգածության ներքո, և բոլորիս նպատակը մեկն է. ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ, բազմակողմանի զարգացած երեխաներ:
Ցանկանանք, որ մանկության բարի հուշերն ու դրական հույզերը, սերն ու ջերմությունը ուղեկցեն բոլոր երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում:
Կրկին շնորհավորում եմ բոլորին համախմբող այս հրաշք տոնի կապակցությամբ և երեխաներին մաղթում անհոգ մանկություն: