Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի 1

01.06.2016

Մարզպետն այցելեց Փոքր Վեդի և Աբովյան համայնքներ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց Փոքր Վեդի, ապա Աբովյան համայնքներ։
Փոքր Վեդիում Ռուբիկ Աբրահամյանը մասնակցեց <<Ժպիտ>> մանկական խաղահրապարակի և ազատամարտիկ Գոռ Օհանյանի հուշաղբյուրի բացմանը։
Օրվա խորհուրդը փոքրիկներն էին։ Նրանք էլ ավանդական կարգով դիմավորեցին մարզպետին։ Փոքր Վեդու մանկապարտեզի սաները ևս երգելով, օդապարիկներով մտան խաղահրապարակ։
Մարզի ղեկավարը շրջապատվեց երեխաներով, ծնողներով, ապագա մայրերով։
Ժապավենի կտրելու պատիվը տրվեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանին։ Նորիկ Մարտիրոսյանը ներկայացրեց մարզպետին, որ <<Գինիշյան հիշատակի>> հիմնադրամի 1․700000 ներդրումով խաղահրապարակում տեղադրվել է երկու տաղավար, ութ նստարան, վեց ճոճանակ։
Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև <<Այո>> մանկապատանեկան ակումբի սաները՝ անտառի բնակիչների՝ գայլի, արջի սկյուռիկի տեսքով։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով համայնքի ղեկավարին, բնակիչներին երեխաների օրվա, խաղահրապարակի, հուշաղբյուրի բացման կապակցությամբ, ասաց, որ երեխաների սնվելուց, կրթվելուց բացի կարևոր է նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Գոռ Օհանյանի հուշաղբյուրի բացումը դրա վառ օրինակն է։

Աբովյան

Աբովյան համայնքում նույնպես իշխում էր տոնական տրամադրություն։
Երեխաների օրը հարստացավ ճոճանակներով, սահուղիներով, ճոճաթոռներով հագեցած խաղահրապարակի, հիմնանորոգված մշակույթի տան բացումով։
Այստեղ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին միացավ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց աբովյանցիներին եռակի տոնի կապակցությամբ և ասաց, որ օրը պատկանում է երեխաներին, որոնց երջանիկ մանկություն պարգևելը, նրանց բարեկեցությունն ապահովելը բոլորիս պարտքն է ՝ որպես ղեկավարի, ծնողի։ Նա իր խոսքը հաստատում է գործով․ 2015թ․ Աբովյան համայնք կատարած այցելության ժամանակ խոստացավ մարզպետարանի տնտեսումների հաշվին հիմնանորոգել մշակույթի տունը։ Եվ հիմնանորոգված մշակույթի տունը այդ խոստման քարեղեն ապացույցն է։
Մինչև տարեվերջ մարզպետը կկատարի մյուս խոստումները․ընթացքի մեջ են մանկապարտեզի նախագծման աշխատանքները և կավարտվեն համայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այս տոնական օրը ևս չխախտեց իր ուխտը․ ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր ժամկետային զինծառայող Բենիկ Եղիազարյանին պարգևատրեց շնորհակալագրով և դրամական պարգևով։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ արցախյան ազատամարտիկները, նահատակները, նրանց ընտանիքները կառավարության և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում են, ինչը հայրենասիրության լավագույն դաս է աճող սերնդի համար։ Խաչիկ Ասրյանը երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորելուց հետո շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, Ավետիք Հարությունյանին համայնքի հաջողությունների համար, ինչը պայմանավորված է մարզի ղեկավարի և համայնքի ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքով։
Ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջեցին հիմնանորոգված մշակույթի տան վեց սենյակներով, եղան սպորտդահլիճում
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03