Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու մեկ տարին

01.06.2016


2015 թվականի  գարնան վերջին ՝ մայիսի 31-ին , հանդիսավորությամբ  բացվեց Սուրբ Հովհաննես   եկեղեցին: 
 Այս տարի ճիշտ նույն օրը նշվեց եկեղեցու  մեկ տարին: Տոնական օրվա միջոցառումը սկսվեց սուրբ  և  անմահ  պատարագով, որին մասնակցում  էին  ՀՀ  վարչապետ  Հովիկ  Աբրահամյանը, Արարատի մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը, Արարատյան  Հայրապետական  թեմի առաջնորդական  փոխանորդ  Գերաշնորհ  Տեր  Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանը, Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզի բոլոր համայնքների եկեղեցիների  հոգևորականները, մտավորականները  և տարածաշրջանի համայնքների ղեկավարները :
Պատարագիչ  քահանա  Տեր  Թաթուլ  Գասպարյանը  պատարագն  ավարտեց  հավատավոր ժողովրդի հետ միասնական  աղոթքով:
Տեր  Նավասարդ  Կճոյանը, դիմելով  ներկաներին, ասաց, որ Աբրահամյանների բարեգործությամբ Արտաշատի  սրտում  կառուցվեց  Սուրբ  Հովհաննես Մկրտչի  անունով  այս  եկեղեցին: Նա շնորհավորեց  եկեղեցու  ծնունդը  և  ավելացրեց, որ եկեղեցաշինությունը նաև հայրենաշինություն է : Այն Աստծո  սիրո  կացարան  է հավատավոր  ժողովրդի համար:
Թեմի  առաջնորդը  հորդորեց  արտաշատցիներին  մշտապես  այցելել  եկեղեցի, նորոգել  հավատը:
Միջոցառման  վերջում  Արտաշատի արտադպրոցական  աշխատանքների  կենտրոնի  սաները  հանդես  եկան  համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36