Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվել է Գետազատի մանկապարտեզի նոր մասնահատվածը

07.06.2016

Գետազատի մանկպարտեզի սաները պետական տոներն ու հանդիսավոր միջոցառումներն այսուհետ կնշեն նորաբաց հանդիսությունների սրահում։
Մանկապարտեզի նոր մասնահատվածի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Մանկապարտեզի հանդիսությունների սրահի և սանհանգույցի կառուցումը իրականություն է դարձել կառավարության կողմից հատկացված 18․815 մլն դրամի շնորհիվ։
Կարմիր ժապավենը կտրելու խորհրդանշական արարողությունից հետո մանկապարտեզի տնօրենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանին մանկապարտեզի խնդիրների լուծման ուղությամբ տարված աշխատանքների համար:
Կարևորելով մատաղ սերնդի դերը երկրի ու պետականության կայացման, հզորացման գործում՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում շեշտել է, որմեր երեխաների մեջ են մեծանում վաղվա գիտնականը, մանկավարժը, զինվորն ու պետական գործիչը։ Նրանց շրջապատելով սիրով ու հոգատարությամբ և նրանց համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ՝ մենք կերտում ենք լուսավոր ապագա և առողջ հասարակություն։
Մանկապարտեզի սաները հյուրերին ողջունել են իրենց պարային ելույթներով և հանդես եկել ասմունքով ու շնորհակալանքի խոսքով՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր աջակցել են հայրենանվեր այս գործին՝ պետական պաշտոնյայից մինչև շենքի նորաբաց մասնահատվածի քարը քարին դրած բանվորը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36