Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը <<Մասիս>> ՋՕԸ-ում

09.06.2016


Հունիսի 9-ին Մասիս ՋՕԸ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ջրային համակարգի պատասխանատուներ։
Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է ներկաներին և ասել, որ հաճախակի աշխատանքային այցերն ու խորհրդակցությունները միտված են գյուղատնտեսական աշխատանքների որակական առաջընթացին։
Խորհրդակցության առանցքային հարցը ոռոգման համակարգի աշխատանքներն ու դրանց օպտիմալ կազմակերպումն էր։ Դրան զուգահեռ հանձնարարականներ են տրվել ջրային ծավալների ճիշտ կառավարման, ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ, ինչն էլ կապահովի անխափան ջրամատակարարում։
Զեկուցելով ոռոգման սեզոնի ընթացիկ աշխատանքների մասին՝ <<Մասիս>> ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Մովսիսյանն ասել է, որ ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր համայնքների ղեկավարների հետ և կատարվում է ջրային ծավալների հավասարաչափ ու անկողմնակալ բաշխում։
Ոռոգման համակարգի աշխատանքները համարելով խիստ կենսական՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին ու պարտականություններին, որի շնորհիվ կավելանա մշակելի հողատարածքների քանակը։
Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել են իրենց համայնքներում առկա տարբեր հարցերի մասին՝ շոշափելով ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի համակարգում առկա խնդիրները։ Նրանք շնորհակալություն են հայտնել մարզի ղեկավարին այս և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծմանն աջակցելու համար։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36