Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ներկա է գտնվել Դիտակի մանկապարտեզի բացման արարողությանը

14.06.2016

Հունիսի 14-ին Դիտակ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
Մանկապարտեզը վերանորոգվել է համայնքի ղեկավար Սուրիկ Սրապիոնյանի ջանքերով, <<Ժպիտ դեպի ապագա>> շվեյցարական հիմնադրամի ֆինանսավորմամբ ու <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի >> հասարակական կազմակերպության համակարգմամբ, իսկ պահպանման ծախսերը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի առաջարկությամբ և ՀՀ կառավարության տրամադրած 11 մլն դրամի շնորհիվ:
Դիտակցի փոքրիկները հյուրերին դիմավորել են ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով բոլորին իրենց մանկությունը հաճելի պահերով լցնելու համար։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո մարզի ղեկավարը շրջել է 40 սան ունեցող մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացել պայմաններին, իրականացված վերանորոգման աշխատանքների որակին։
Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կենսական է համարել ցանկացած համայնքում մանկապարտեզի առկայությունը։ Մարզի ղեկավարը շեշտել է , որ մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման, դրանով պայմանավորված՝ առողջ ու զարգացած սերունդ ունենալու հետ մեկտեղ, մանկապարտեզի կենսագործումը լուծում է զբաղվածության խնդիր։ Ռուբիկ Աբրահամյանը հավելել է, որ մեր երեխաներին սիրով ու ջերմությամբ շրջապատելու դեպքում միայն կկարողանանք դնել լուսավոր ապագայի հիմքերը։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36