Նորություններ
Հայանիստում անցկացվել է զոհված ազատամարտիկներին նվիրված միջազգային հուշամրցաշար
14.06.2016
Հունիսի 14-ը Արարատի մարզի Հայանիստ համայնքում նշանավորվել է երկու մարզական իրադարձությամբ․ համայնքում բացվել է <<Արարատ >> մարզական ակումբը, որտեղ էլ նույն օրը անցկացվել է հովտաշատցի զոհված ազատամարտիկներին նվիրված միջազգային հուշամրցաշար։ Բացման արարողությանն ու հուշամրցաշարի անցկացմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
<<Արարատ >> մարզասրահի բացման արարողության սկզբում տնօրեն Սարմեն Եղյանը ներկայացրել է մարզական այս կենտրոնի առկայության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել մարզի ղեկավարին ու հյուրերին ներկա գնտվելու համար։
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում կարևորել է այսօրինակ մարզական կենտրոնների առկայությունն ու ասել, որ բանակում և ամենուր ուժեղ ու պատրաստված տղաներ ունենալու գրավականը մարզական կենտրոնների բացումն է, դեռևս մանկուց նրանց համար մարզվելու լայն հնարավորությունների ստեղծումը։
Կարմիր ժապավենը կտրելուց հետո մարզի ղեկավարն ու հյուրերը շրջել են մարզասրահի սենյակներում, այնուհետև դիտել մենամարտեր տարբեր տարիքային խմբերը ներկայացնող 162 մարզիկների մասնակցությամբ։