Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ճապոնական բարեկամությունը շարունակվում է

17.06.2016

Հունիսի 17-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին:
Հանդիպման սկզբում Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է Հայաստանում ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և շնորհակալություն հայտնել բազմակողմանի համագործակցության համար: Անդրադառնալով հատկապես կրթության ոլորտում արձանագրված հաջողություններին՝ Ռուբիկ Աբրահամյանը շեշտել է Դիտակ, Լուսառատ և մի շարք այլ համայնքներում իրականացված ծրագրերի կարևորությունը:
Այնուհետև մարզի ղեկավարը համառոտ անդրադարձել է Արարատի մարզի աշխարհագրական դիրքին, ներկայացրել քաղաքային ու գյուղական համայնքները, մշակութային արժեքներն ու բնակչության կազմը:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ևս, շնորհակալություն հայտնելով Ռուբիկ Աբրահամյանին ջերմ համագործակցության համար, հույս է հայտնել, որ ապագայում իրենց բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը շարունակական կլինի: Կրթօջախները համարելով ոչ միայն կրթության, այլև համայնքների կենտրոն՝ նա ասել է, որ խիստ կարևոր է այս կենտրոններում բարենպաստ պայմանների ստեղծումը:
Մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը հանդիպման ընթացքում անդրադարձել է հայ և ճապոնացի ժողովուրդների ազգային մտածողությանն ու առանձնահատկություններին և ասել, որ թեև մենք տարբեր ենք մեր պատմական, աշխարհաքաղաքական ու մշակութային ժառանգությամբ, սակայն մեզ միավորում է բարձր ինտելեկտը:
Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և համոզում հայտնել, որ մոտ ապագայում կայանալիք հանդիպումներն արգասաբեր կլինեն տարբեր ոլորտներում նորանոր ծրագրերի իրականացման համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15