Նորություններ
Շահումյան համայնքում նշել են բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան օրը
17.06.2016
Հունիսի 17-ը շահումյանցիների համար ոգեկոչման օր է: Խորհրդանշական այս օրն է lույս աշխարհ եկել ծնունդով շահումյանցի Արտակ Համբարձումյանը: Մեծանուն բանաստեղծին նվիրված միջոցառմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,ինչպես նաև բանաստեղծի հարազատները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, շահումյանցիներ:
Ամենամյա ցերեկույթի ընթացքում, որ կայացել է բանաստեղծի անունը կրող դպրոցի բակում, շահումյանցի դպրոցականները ներկայացրել են Արտակ Համբարձումյանի պոեզիան, ինչպես նաև կատարել նրա բանաստեղծական տողերի հիման վրա ստեղծված երգերը:
Արարատի մարզպետը ծաղիկներ է դրել վաղամեռիկ բանաստեղծի կիսանդրու մոտ, այնուհետև ծանոթացել Արտակ Համբարձումյանի կյանքի ու ստեղծագործական դրվագներն անմահացնող անկյունը զարդարող նմուշներին: