Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է

17.06.2016

 Պարույր Սևակի մահվանից՝ 1971թ- ից վեր հունիսի 17-ը նշվում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Հայ պոեզիայի հանճարեղ ներկայացուցչի հայրենի գյուղում՝ Չանախչիում, այժմ իսկ՝ Զանգակատանն են ամեն տարի հավաքվում նրա մտերիմները, հարազատներն ու պոեզիայի սիրահարները: Նրանք հավաքվում են, հարգանքի տուրք մատուցում Սևակի անմահ հիշատակին, ունկնդրում Սևակի պոեզիան, հիանում նրա իսկ ձեռքով գցած այգու փարթամ կանաչով:
Ավանդույթի համաձայն՝ Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին ներկա է գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ռուբիկ Աբրահամյանը նախ ծաղիկներ է խոնարհել ողբերգական ավտովթարի վայրում տեղակայված հուշաքարին, ապա մասնակցել բանաստեղծին ու նրա անմահ ստեղծագործությանը նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Պարույր Սևակի տուն-թանգարանի մուտքի մոտ տեղակայված հուշարձանի հեղինակ, քանդակագործ Սամվել Համբարձումյանն իր հեղինակած ստեղծագործության թեմատիկան վերցրել էր Պարույր Սևակի ՙՙԱնլռելի զանգակատուն՚՚ պոեմի տողերից. ՙՙՏո լա՜ճ տնավեր՚՚:
Հուշարձանի բացման արարողությունից հետո հյուրերը ծաղիկներ են դրել նաև բանաստեղծի շիրմաքարին և մասնակցել տուն-թանգարանում կայացած ցերեկույթին, որի ընթացքում ելույթ են ունեցել գրականագետներ,բանաստեղծներ, հնչել են Սևակի պոեզիայից հատվածներ ու նրա բանաստեղծական տողերի հիման վրա ստեղծված երգեր:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խորհրդանշական այս օրը հանդիպել է նաև բանաստեղծի հարազատների հետ: Ջերմ մթնոլորտում ծավալված զրուցի ընթացքում նրանք խոսել են բանաստեղծի պոեզիայի ու կենսափիլիսոփայական հայացքների մասին, ինչպես նաև Ռուբիկ Աբրահամյանն անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամություն է հայտնել Սևակի հարուստ ժառանգության պահպանման, ստեղծագործական ու այլ հարցերի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15