Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանգիստը <<Հեքիաթային կիրճում>>

20.06.2016

Հունիսի 20-ին Արարատի մարզում մեկնարկեց երեխաների ամառային հանգստի առաջին փուլը։ Այս փուլով, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական պահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի տվյալներով, Հանքավանի <<Հեքիաթային կիրճում>> և <<Խոտոր ջուր>> մանկական-առողջարարական ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնեն մարզի սակավ ապահովված, բազմանդամ, կամավորականների ընտանիքների 170 երեխաներ։
Պահպանելով անաչառությունը՝ մարզի երեք տարածաշրջաններից ճամբարներում 20 օրով կհանգստանան հավասար թվով երեխաներ։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, քաղաքապետ Արգամ Աբրահամյանը միասին ճանապարհեցին երեխաներին, իսկ մինչ այդ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, դիմելով ծնողներին, ասաց, որ տարեցտարի հայրենի կառավարությունը ավելացնում է ճամբարում հանգստի տեղերը։ Անցյալ տարի 345 երեխաներ են հանգստացել, իսկ այս տարի 570-ը կմեկնեն հանգստանալու, ինչը մատաղ սերնդի նկատմամբ հայրենի կառավարության հոգատարության դրսևորումն է։
Միաժամանակ մարզի ղեկավարն ասաց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս անձամբ կայցելի ճամբար՝ տեղում ծանոթանալու երեխաների հանգստի կազմակերպմանը և առօրյային։ Վերջում նա հորդորեց երեխաներին՝ ինչքան կարելի է հետաքրքրվել հայրենի բնությամբ և ավելի շատ բան սովորած վերադառնալ։
Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին մշտական ուշադրության համար։ Քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հոգ էր տարել երեխաների օրապահիկի համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15