Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջին զորակոչը Մասիսի տարածաշրջանում

01.07.2016

Հուլիսի 1-ին Մասիսի տարածաշրջանի զինկոմիսարիատում մեկնարկեց առաջին զորակոչը:Ապագա զինվորներին ճանապարհելու էին եկել ծնողները, հարազատները, դասընկերները,պատանի և վետերան երկրապահները:
Ինչպես միշտ , այս անգամ էլ տղաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Օրդյանը,<<Մասիսի զոհված ազատամարտիկների ընտանիքների միություն>> Հկ-ի նախագահ Համեստ Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Հոգևոր հայրն օրհնության կարգն սկսեց Տերունական աղոթքով,ապա Աստծուց խաղաղություն խնդրեց ամբողջ աշխարհին՝ այդ թվում Հայաստանին:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով տղաներին Հայոց բանակի զինվոր դառնալու և մայր հողի պաշտպանի պատվին արժանանալու համար, ասաց , որ նրանք գնում են ավելի հզորացնելու հայկական բանակը: Ռուբիկ Աբրահամյանը հորդորեց ապագա զինվորներին հաշտ ու համերաշխ ծառայել՝ բարձր պահելով ընտանիքի, համայնքի, մարզի պատիվը, ապա, դիմելով ծնողներին, հավաստեց, որ նրանց հուզող ամեն խնդիր պատրաստ է լուծելու և մշտապես կանգնած է յուրաքանչյուր ընտանիքի կողքին:
Համեստ Պետրոսյանը մայրաբար պատվիրեց, որ ինչ էլ լինի, երբեք չհանձնվեն:Այնուհետև ներկաները ծաղիկներով Արցախյան հերոսամարտի նահատակների հուշակոթողի մոտ արտահայտեցին իրենց խոնարհումը:Միջոցառումն ավարտվեց պատանի երկրապահների ցուցադրական ելույթով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54