Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում է զորակոչը

06.07.2016

Հուլիսի 6-ին Արտաշատի տարածաշրջանի զինկոմիսարիատը իրականացրեց ամառային 2-րդ զորակոչը։
Տղաներին ծնողներից, հարազատներից բացի, բանակ ճանապարհեցին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Վերին Արտաշատի Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը, Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը։
Արտաշատի զինկոմ գնդապետ Արայիկ Մուրադյանը շնորհավորեց ծնողներին՝ բարի գալուստ մաղթելով հայկական զինված ուժերը համալրող նրանց զավակներին։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ելույթը նախ ծնողի խրատ էր ու հորդոր, ապա ղեկավարի՝ բազմիցս գործով հաստատված խոսք։ Նա ասաց, որ զորակոչիկները գնում են համալրելու և ավելի հզորացնելու հայոց բանակը, որտեղ շատ կարևոր է միմյանց նկատմամբ հարգանքը, ներողամտությունը, որով և էլ ավելի կբարձրանա բանակի անունն ու հեղինակությունը։ Դիմելով ծնողներին՝ նա ևս մեկ անգամ ասաց, որ յուրաքանչյուր հարցով նրանք կարող են դիմել իրեն, և յուրաքանչյուր հուզող խնդիր հրատապ լուծում կստանա․ մարզպետը յուրաքանչյուր ընտանիքի հոգսը համարում է իրենը։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որ երեք տարածաշրջանների յուրաքանչյուր զորակոչին ներկա է և անձամբ է տղաներին ճանապարհում բանակ, հայրական ջրմությամբ ասաց, որ երկու տարի հետո նույնպիսի ուրախությամբ կդիմավորի արդեն տղամարդ դարձած իր զինվորներին։ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, դիմելով զինվորներին, ընդգծեց, որ մեկնելով բանակ՝ նրանք նախ պահպանում են իրենց սրբությունները՝ ընտանիքը, ապա Հայաստանի սահմանները։ Նա ասաց, որ եթե զինվորները զգոն չլինեն, ապա կունենանք Անիի պես հազար ու մի եկեղեցի ունեցող քաղաք, որտեղ աղոթող չի լինի, ուստի հիշեցրեց, որ քաջերի սահմանը իրենց զենքն է որոշում։ Ապա պահպանական աղոթք կարդալուց հետո Տեր Մխիթր քահանա Ալոյանը Աստծո օրհնությունը խնդրեց Հայոց բանակի, նրա զինվորների համար։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54