Նորություններ
Երեխաները մեկնեցին մանկական ճամբար
09.07.2016
Հուլիսի 9-ին Արարատի մարզի 200 երեխաներ երկրորդ փուլով մեկնեցին Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներներ՝ ամառային հանգիստը անցկացնելու։
Այս փուլով, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի տվյալներով, մարզի երեք տարածաշրջանների սակավ ապահովված , բազմանդամ, ազատամարտիկների ընտանիքների,ինչպես նաև ծնողազուրկ երեխաներ 20 օր ամառային հանգիստը կանցկացնեն նշված ճամբարներում ։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը,Հայրապետ Բաբայանը,Աշոտ Վարդանյանը և մյուս պատասխանատու անձինք անձամբ ճանապարհեցին երեխաներին:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ծնողներին ասաց, որ անցյալ տարի 345 երեխաներ են հանգստացել, իսկ այս տարի ՝ 570-ը ։ Նա հորդորեց երեխաներին հաշտ ու համերաշխ լինել, հարգել միմյանց և հետաքրքիր էքսկուրսիաների ժամանակ ուշադիր լինել,որպեսզի սեպտեմբերին տպավորությունների մասին գրեն շարադրություններում:
Մարզի ղեկավարը հավելեց, որ այս տարի ևս անձամբ կայցելի ճամբար՝ տեղում ծանոթանալու երեխաների հանգստի կազմակերպմանը և առօրյային,ապա հորդորեց ծնողներին այցելությունները սահմանափակել, որպիսի երեխաները սովորեն ինքնուրույն կենցաղավարել:
Ծնողները, շնորհակալություն հայտնելով մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ասացին, որ իրենց երեխաներն արդեն երկրորդ տարին է, ինչ հանգստանում են ճամբարներում, շատ գոհ են պայմաններից, հետաքրքիր առօրյայից, ինչի հետևանքով նրանք վերադառնում են կազդուրված ու գիտելիքներով հարստացած: