Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային զորակոչն Արարատի զինկոմիսարիատում

13.07.2016

Հուլիսի 13-ին Արարատի զինկոմիսարիատում կայացած հերթական զորակոչին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Բացելով հանդիսավոր արարողությունը՝ Արարատի զինկոմ Գրիգոր Սայադյանը բարի ճանապարհ ու բարի ծառայություն է մաղթել տղաներին և հույս հայտնել, որ հայոց սահմանների պաշտպանները ծառայությունից կվերադառնան ռազմարվեստի մեջ հմտացած ու իմաստնացած:
Հայոց բանակը համարելով զարգացած ու ամուր պետության գրավական՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր տղաների ծնողներին հայրենասեր ու նվիրված զավակներ դաստիարակելու համար: Մարզի ղեկավարը նորակոչիկներին հորդորել է լինել միասնական ու հայրենիքի շահը միշտ վեր դասող:
Ռուբիկ Աբրահամյանն ասել է նաև, որ ներկա է յուրաքանչյուր զորակոչին և անձամբ է տղաներին ճանապարհում բանակ, ապա հայրական ջերմությամբ ավելացրել, որ երկու տարի անց նույնպիսի ուրախությամբ կդիմավորի տուն դարձող զինվորներին:
Հանդիսավոր արարողության ժամանակ տղաներին իր օրհնությունը բերած Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը Աստծուց խնդրել է պահապան լինել հայոց սահմանները պաշտպանող բոլոր տղաներին և նորակոչիկներին հորդորել նոր ընտանիքում՝ Հայոց բանակում լինել անձնվեր, սիրող եղբոր ու զավակի պես և ոչ մի դեպքում չընկնել հպարտության մեղքի մեջ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54