Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում էր Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

15.07.2016


Հուլիսի 15-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Այցը ճանաչողական էր։
Հանդիպման սկզբում Արարատի մարզպետը ողջունել է հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության համար և հույս հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև կապերի ամրապնդումն ու ջերմ հարաբերությունները առաջիկայում նոր ծրագրերի հիմք կհանդիսանան։ Բարձր գնահատելով առկա համագործակցությունը՝ Ռուբիկ Աբրահամյանը նաև համառոտ ներկայացրել է Արարատի մարզի առանձնահատկությունները, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները, պատմամշակութային արժեքները։
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը կարևորել է այն փաստը, որ Արարատը առաջին մարզն է, ուր այցելում է ինքը Հայատանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո։ Դեսպանն ավելացրել է նաև, որ հայ և ղազախ ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն և պատրաստակամություն հայտնել քննարկելու համագործակցության բոլոր հնարավոր հեռանկարները ապագայում համատեղ տարաբնույթ ծրագրեր իրականացնելու համար։
Հանդիպման ավարտից հետո Արարատի մարզպետն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը շրջել են Արտաշատի <<ԱՐՏՖՈՒԴ> պահածոների գործարանում, ծանոթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացված արտադրատեսակներին, եղել մի քանի արտադրամասում և համտեսման սենյակում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54