Նորություններ
Ճամբարային հանգստի երրորդ փուլը
28.07.2016
Այսօր Արարատի մարզի երեք տարածաշրջանների՝ սոցիալապես անապահով, բազմազավակ, ծնողազուրկ, հաշմանդամ և զոհված ազատամարտիկների ընտանիքների 100 երեխա վերջին՝ երրորդ փուլով մեկնեց Հանքավանի <<Խոտորջուր>> մանկապատանեկան-առողջարարական ճամբար։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ծնողների հետ զրուցելիս ընդգծեց, որ հայրենի կառավարությունը տարեցտարի մարզի երեխաների համար ավելի շատ տեղեր է հատկացնում ճամբարում հանգստանալու համար, ապա ավելացրեց, որ երեխաների առօրյան ճամբարում խիստ հագեցած է ու բովանդակալից։ Երեխաներն այդտեղ շատ բան են սովորում, ձեռք են բերում նոր ընկերներ, ճամբարային կյանքը նրանց շատ գիտելիքներ է տալիս ու պարգևում անմոռաց հուշեր։ Դառնալով երեխաներին՝ մարզի ղեկավարը հորդորեց նրանց աչքի ընկնել կարգապահությամբ, համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մեկ անգամ ևս զրուցելով շտապօգնության աշխատակիցների և ուղեկցող ոստիկանների հետ, համոզվելով, որ երեխաների անվտանգությունն ապահովված է ՝ բարի ճանապարհ մաղթեց նրանց։ Այս տարի ընդհանուր առմամբ մարզի 470 երեխա իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի տարբեր ճամբարներում։