Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքար-հուշակոթող

22.08.2016

 Օգոստոսի 19-ին Լուսառատ գյուղի բնակիչները հավաքվել էին ոգեկոչելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու  արցախյան ազատամարտի մասնակիցներին: Խոր Վիրապ եկեղեցու հովանու ներքո, լեռների գլխին՝ հպարտ կանգնած Գևորգ Չավուշի արձանի մոտ բացվեց Արթուր Բաղդասարյանի հեղինակած 2,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթողը, ինչը մարմնավորում է արցախյան ազատամարտի մասնակից  լուսառատցիների սխրանքն ու ոգին:
Խաչքարի երկու կողմերում՝ դարձյալ բարձունքի վրա, ծածանվում է հայոց եռագույնը, ինչը խորհրդանշում է պետություն-եկեղեցի միասնությունը:
    Լուսառատցիները մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դիմավորեցին որպես հարազատի և համագյուղացու: Նրանք ասացին, որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար մշտապես եղել է գյուղում և դարձել իրենցից մեկը:
    Ազգագրական  երգի-պարի համույթը նույնպիսի խանդավառությամբ դիմավորեց մարզի ղեկավարին, ինչպես վաղ առավոտից սկսել էր իր ելույթը:
    Գյուղապետ Դանիել Հակոբյանի ելույթից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն  ողջունելով ու շնորհավորելով լուսառատցիներին գեղեցիկ միջոցառման կապակցությամբ,  ասաց, որ սա հայրենասիրության <բաց դաս> է յուրաքանչյուրիս համար, հատկապես այս մանուկների, երիտասարդ սերնդի: Միայն կարդալով ու լսելով չէ. այս միջոցառումը սեր ու հայրենասիրություն է ներարկում սերնդի սրտի ու հոգու մեջ: Դպրոցը, մանկապարտեզը նման ձևով են կրթում ու սնում հայոց բանակի ապագա զինվորին, բանակ, որ մեր պետականության, հայոց ազգի անվտանգության ապահովման գերակա արժեքն է:
    Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Դանիել Հակոբյանը հանդիսավորությամբ բացեցին խաչքար-հուշակոթողը:
    Շրջիկ քահանա Տեր Դանիել Տերտերյանը Տերունական աղոթքով սկսեց և ավարտեց խաչքարի օրհնության կարգը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խոստացավ լուսառատցիներին լուծել մի քանի փողոցների գազաֆիկացման և մանկապարտեզի ջեռուցման հարցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54