Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

29.08.2016

 Օգոստոսի 26-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Գոռավան համայնք:  Համայնքապետ Արսեն Բազիկյանի հետ մարզի ղեկավարը մանկապարտեզի բակում  հանդիպեց ծնողներին, մանկապարտեզի կոլեկտիվին՝ երեխաներին: Այնտեղ տոնական տրամադրություն էր, 27 սաներ պայուսակներով, գրենական պիտույքներով հրաժեշտ տվեցին  մանկապարտեզին: Մարզպետը,մեկ  անգամ  ևս շնորհավորելով ապագա  դպրոցականներին, հորդորեց լավ սովորել, հայրենիքի համար դառնալ պիտանի քաղաքացիներ:

   Մարզի ղեկավարը շրջայց կատարեց մանկապարտեզում՝ եղավ ննջասենյակներում, խաղասենյակներում, սանհանգույցում, ճաշարանում անձամբ ստուգեց սառնարանը,պահպանվող սննդամթերքի որակը, հետաքրքրվեց տաք սննդի մատակարարման ռեժիմով,ընդգրկված երեխաների քանակով:  Արսեն Բազիկյանը ներկայացրեց,որ շնորհիվ կենսաբանական աճի, գյուղի շատ երեխաներ տեղ չլինելու պատճառուվ դուրս են մնում մանկապարտեզից:Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ ֆինանսների առկայության դեպքում կկառուցվի նախակրթարան, ինչը զգալիորեն կթեթևացնի մանկապարտեզի բեռը: 
 Մարզի ղեկավարը դպրոցում հանդիպեց մանկավարժական կոլեկտիվին: Շնորհավորելով  նրանց` նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով այդ բարդ ու դժվարին գործում, նա կրկնապատկեց մանկավարժների ուրախությունը՝ հավաստելով, որ Գևորգ Մարզպետունի փողոցի, որտեղ գտնվում են դպրոցը, մանկապարտեզը և համայնքապետարանը, շինարարական և ասֆալտապատման աշխատանքները  կավարտվեն  սեպտեմբերի վերջին: 2017թվականին ամբողջովին կնորացվեն դպրոցի պատուհանները և կավարտվեն ներքին հարդարման աշխատանքները: 
 Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զրուցեց  նաև գյուղի բնակիչների հետ, լսեց ոռոգման ջրի վերաբերյալ նրանց գանգատները: Համայնքապետարանում կարճատև խորհրդակցությունից հետո նա հորդորեց Վեդի ՋՕԸ-ի ղեկավար Մարտին Առաքելյանին  այլընտրանքային տարբերակով ջուր մատակարարել Գոռավանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31