Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2016

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Իմ շնորհավորանքն եմ հղում նոր ուսումնական տարում բոլոր աշակերտներին և հատկապես առաջին դասարան ընդունված մեր երեխաներին՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն: Ես վստահ եմ, որ ուսումնառության տարիները դպրոցականների համար կդառնանան իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:
Սիրելի մանկավարժներ, լիահույս եմ, որ որպես պետության արժանավոր քաղաքացիներ` ձեր նպաստն եք բերելու մեր պետության հետագա զարգացման ու բարգավաճման գործում: Ձեր դաստիարակած սերունդները դառնալու են մեր պետության այն հայրենանվեր քաղաքացիները, որոնք կերտելու են մեր վաղվա օրը, բարձր են պահելու իրենց դպրոցի, համայնքի, մարզի պատիվը:
Կրկին շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթում եմ ուժ, եռանդ և հաջողություններ ձեռքբերված քայլերը կյանքի կոչելու գործում:

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36