Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում սկսվել են խաղողի մթերումները

01.09.2016

Օգոստոսի 29-ին Արարատի մարզում սկսվեց խաղողի մթերումների գործընթացը: Քանի որ մարզի նախալեռնային գոտիների 4 համայնքներում խաղողն ավելի վաղ է հասունանում , հանրապետությունում առաջինը մթերման աշխատանքները սկսեց Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղը :

Այդ կապակցությամբ ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Ավրահամյանն այցելեց գինու գործարան, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, տնօրեն Ռազմիկ Թևանյանի հետ միասին զրուցեց խաղողագործների հետ:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց Ռ. Թևանյանին՝ հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչներին այս շրջանում ընդառաջելու ու մթերումը շուտ սկսելու համար:Ռ.Աբրահամյանը հորդորեց շարունակել աշխատանքները : Գործարանի տնօրենն իր հերթին առաջարկություններ արեց մթերման ածխատանքների կազմակերպման բարելավման ուղղությամբ:

Օգոստոսի 31–ի դրությամբ մարզի Արմաշ, Սուրենավան, Երասխ և Պ.Սևակ համայնքների խաղողագործներից արդեն մթերվել է 150 տ խաղող, աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36