Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում

13.09.2016


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին:

Այցի ընթացքում պարոն Ղազարյանը եղել է Մասիս քաղաքի թիվ 1, թիվ 3, Արտաշատ քաղաքի թիվ 5, Ոսկետափի թիվ 1 և Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցներում, Ջրահովիտ, Մասիս, Դալար և Արալեզ համայնքների միջնակարգ դպրոցներում, տեղում տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ:

Մարզ կատարած այցի ավարտին մարզպետարանի դահլիճում Գաբրիել Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ: Նա հիմնականում բավարար է գնահատել իր այցելած դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճների պայմանները: «Այցելածս դպրոցներն ունեն նաև բացօթյա մարզահրապարակներ, որոնք արդյունավետ չեն օգտագործվում, մինչդեռ, տարվա այս եղանակին ֆիզկուլտուրայի դասաժամերը պետք է անցկացնել բացօթյա՝ ըստ ծրագրի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ միեւնույն շամանակ ընդգծելով, որ Արարատի մարզում ֆիզկուլտուրայի դասավանդումը շահեկանորեն տարբերվում է իր այցելած մյուս մարզերում տիրող իրավիճակից: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական  կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 15:37:40