Նորություններ
ՀՀ ՏԿԶ նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ
14.09.2016
Սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ:
Քննարկվել են մարզերում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Խորհրդակցության օրակարգային հարցերի շարքում եղել են 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված խնդիներ: Քննարկվել են համայնքային բյուջետավարման հարցերը. ներկայացվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը նաև ՀՀ համայնքների 2017 թվականի բյուջեների կազմման գործընթացը:
Դավիթ Լոքյանը մարզպետների հետ քննարկել է նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և համայնքների կողմից աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայք