Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Մասիս քաղաքի մարզադպրոցի բացման արարողությանը

18.09.2016

Սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում տեղի է ունեցել  օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի  անվան  մարզադպրոցի  բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, մարզական աշխարհի ներկայացուցիչներ:

Նորաբաց մարզադպրոցի կառուցման համար  ՀՀ պետական բյուջեից հատկացվել է  534 մլն դրամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մարզադպրոցին տրամադրվել է մարզագույք: 185 սան ունեցող դպրոցում գործելու են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի խմբակներ:

Հանդիսության սկզբում ներկաներին իր օրհնությունն է բերել Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Օրդոյանը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջել են մարզահրապարակներում և մարզասրահներում, ծանոթացել մարզադպրոցի շենքային և գույքային պայմաններին:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորական խոսք է ուղղել ներկաներին հիշարժան և կարևոր իրադարձության կապակցությամբ՝ նշելով, որ դպրոցի կառուցումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների շարքից է.
-Պատվաբեր է Մասիս քաղաքում ունենալ նորակառույց և անհրաժեշտ գույքով ապահովված մարզադպրոց, ինչը թույլ կտա ունենալ ֆիզիկապես առողջ սերունդ և հայոց բանակի արժանի զինվորներ: Մեր ամեն մի ջանք ուղղված է առողջ սերունդ կրթելու գործին, և դրա վառ ապացույցն է Մասիսի նորաբաց մարզադպրոցը, որը հնարավորություն ունի ընդունելու 250-300 սան:

Հանդիսավոր արարողության ավարտին Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին շնորհել է Մասիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Արմեն Նազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատվի արժանացնելու համար և ավելացրել, որ այսուհետ այս մարզադպրոցում իր հովանավորությամբ կանցկացվեն հուշամրցաշարեր:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54