Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այցելել է Արարատի գինու գործարան

19.09.2016

Արարատի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո: Այսօր մարզպետ Ռ. Աբրահամյանը խաղողի մթերման աշխատանքներին հետևելու նպատակով այցելել է Արարատի գինու գործարան,որտեղ տեղի է ունեցել հանդիպում Արարատի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերման աշխատանքների կազմակերպական հարցեր,գործարանի տնօրենի և համայնքների ղեկավարների կողմից առաջարկություններ են արվել աշխատանքներն առավել կազմակերպված իրականացնելու վերաբերյալ:

Այնուհետև մարզի ղեկավարը գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Այցի ընթացքում Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել և զրուցել է նաև խաղողագործների հետ,որոնք մարզպետից ստացել են հուզող հարցերի պատասխաններ:Արարատի գինու գործարանում իրենց բերքն են հանձնում ոչ միայն Արարատի,այլ նաև մարզի մյուս տարածաշրջանների համայնքների խաղողագործները :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54