Նորություններ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
20.09.2016
Սիրելի՜ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ մեր հայրենիքի՝ Հայաստանի հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հաղթահարելով ճակատագրով իրեն բաժին ընկած բոլոր փորձություններն ու խոչընդոտները՝ հայ ժողովուրդը 25 տարի առաջ վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու,արարելու իր դարավոր ձգտումը։
Անկախության այս 25 տարիների ընթացքում մենք արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ:
Սիրելի՜ հայրենակիցներ, հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, անձնական երջանկություն և բարեկեցություն: