Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վասն հանրապետության Հայաստան աշխարհի

21.09.2016

Սեպտեմբերի 20-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ առաքյալ եկեղեցում քահանաներ Տեր Թաթուլ Գասպարյանը, Տեր Երվանդ Բաբայանը կատարեցին հանրապետական օրհնություն: Արարողությանը մասնակցում էին մարզպետարանի  աշխատողները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ :

Հոգևոր այրերը օրհնության կարգը սկսեցին Տերունական միասնական աղոթքով, ապա նրանք Սբ խաչով, Սբ Ավետարանով խնդրեցին Աստծուց սրբագործել Հայոց աշխարհը, ամուր պահել մեր պետականությունը, անկախ հանրապետությունը, որն արդեն 25 տարեկան է: Հոգևորականներն առ Աստված առաքեցին իրենց աղոթքը հայ ժողովրդի պահպանման, Հայաստանի սահմանների անառիկության, ինչպես նաև աշխարհի խաղաղության համար:

Օրհնության կարգից հետո Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին,որ ժամանակ գտավ մասնակցելու արարողությանը` մաղթելով նրան Աստծո օրհնությունը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով հանրապետական օրհնություն-հոգևոր արարողության համար ասաց, որ Աստծո սուրբ օջախը թող անխախտ պահի մեր միասնությունն ու կուռ դարձնի համերաշխությունը, որոնց շնորհիվ մենք օր օրի կրկնապատկում ենք մեր 25-ամյա անկախ հանրապետության հաջողությունները, իսկ հաջորդ տարիները կդիմավորենք քառապատկված նվաճումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54