Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն Արարատի մարզում

22.09.2016


ՀՀ անկախության քսանհինգամյա տարեդարձին նվիրված միջոցառումները, որ սկսվել էին նախորդ օրը, շարունակվեցին սեպտեմբերի 21-ին։
ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատողները, Կապի ուսումնական գումարտակի զինվորները, ոստիկանական համակարգի աշխատողները, ԵԿՄ կամավորները՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տոնական օրն սկսեցին հանդիսավոր քայլերթով։ Նրանք այցելեցին Իսակով փողոցի պուրակում ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին վերջերս կառուցված խաչքար-հուշակոթող։ Մարզի դպրոցականները, մանկապարտեզի սաները, պատանի երկրապահները կապույտ,կարմիր, նարնջագույն գլխարկներով, օդապարիկներով, եռագույն դրոշակներով, խրոխտ երգերով դիմավորեցին հյուրերին։ Օդում ծածանվում էին <<Իմ անկախ Հայաստան>> , <<Շնորհավոր 25-ամյակդ>>, <<Թող հարատևի ճանապարհդ, Հայաստան>> պաստառները։ Մինչ պսակադրումն ու խոնարհումը, հոգևորականներ տեր Թաթուլ Գասպարյանը, տեր Երվանդ Բաբայանը կատարեցին օրհնության կարգ։ Տերունական աղոթքով սկսվեց և ավարտվեց օրհնության արարողությունը։ Դպրոցականներն ու մանկապարտեզի սաները նույնպես մասնակցեցին միասնական աղոթքին։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հյուրերը խոնարհումն արտահայտեցին ծաղիկներով ու ծաղկեպսակներով։ Մարզի ղեկավարի առաջնորդությամբ վաղ առավոտյան այցն իր խորհուրդն ունի․արցախյան նահատակների, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված պատանիների կյանքով է ձեռք բերվել ու պահպանվել անկախությունը, այս խաղաղ առավոտը։ Տոնական միջոցառումն Իսակովի փողոցում շարունակվեց մինչ ուշ երեկո։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31